Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ամենայն բարիք»:

 

 

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.