Պայթյուն և հրդեհ Օմսկի նավթավերամշակման գործարանում |factor.am|

factor.am: Ռուսաստանում Օմսկի նավթավերամշակման գործարանում օգոստոսի 26-ի կեսօրին պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում են տեղական Om1.ru և Gorod 55 լրատվականները՝ վկայակոչելով ականատեսներին։ Պայթյունը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում։

ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությունը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Գուբկինի փողոցում՝ 1000 քմ մակերեսով տարածքում։ Փրկարարներն ահազանգը ստացել են տեղական ժամանակով 14:45-ին, փոխանցում է Meduza-ն։

Օմսկի նավթավերամշակման գործարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բռնկվել են ձեռնարկության տեխնոլոգիական սարքավորումները։

«Ավտոմատացված հրդեհաշիջման սարքավորումները և հրշեջ ծառայությունն արագորեն տեղայնացնում են հրդեհը։ Ձեռնարկությունն աշխատում է բնականոն հունով»,- հայտնել են գործարանից՝ հավելելով, որ «կրակը վերահսկողության տակ է»։

Baza Telegram-ալիքը գրում է, որ գործարանում պայթել է АВТ-11 սարքավորումը, որը նախատեսված է նավթը ֆրակցիաների բաժանելու և հետագա մշակման համար։ Պայթյունի հետևանքով այրվածքներ են ստացել նավթավերամշակման գործարանի երկու աշխատակիցներ։ Տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.