Այս ցավալի ազդակը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում. ԵԽԽՎ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տասնյակ անդամներ «անցանկալի անձ» կհայտարարվեն երկրում:

«Սա ավելի քան ցավալի ազդակ է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ Անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները։ «Սև ցուցակներում» ընդգրկելը նրանց, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն, կարող է միայն հակառակ ազդեցություն ունենալ»,- նշել է ԵԽԽՎ նախագահը։

Ավելի վաղ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ 76 պատգամավորի մուտքը երկիր: Բաքուն բացատրել է, որ այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.