Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 20-ամյա երիտասարդը կալանավորվել է |factor.am|

factor.am: Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 20-ամյա երիտասարդը սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն է արել անչափահասին, սակայն, մերժում ստանալով, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցրել և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Օգոստոսի 16-ին Լոռու մարզի 20-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում  է նախաքննություն։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավավար ապացույցների հիման վրա 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտանեկան դրությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) ներկայացվել է մեղադրանք»,- ասաց ՔԿ խոսնակը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.