Սուդանում ամբարտակի փլուզման պատճառով ավերվել է 20 գյուղ |news.am|

news.am: Օգոստոսի 25-ին Սուդանում հորդ անձրեւների պատճառով փլուզվել է Արբաաթ ամբարտակը, ինչը հանգեցրել է 20 գյուղերի ավերման, 30 հոգի զոհվել է։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ հումանիտար հարցերրի համակարգման վարչությունը։

«Կիրակի Արբաաթ ամբարտակը Պորտ Սուդանից 38 կիլոմետր հյուսիս-արեւմուտքում փլուզվել է՝ զգալի վնաս պատճառելով բնակավայրերին»,- ասել են վարչությունում։ «Տեղի իշխանությունները հաստատել են 30 զոհերի փաստը, բայց երկյուղ կա, որ նրանց թիվը կարող է շատ ավելին լինել»,- նշվել է հաղորդագրությունում։ Շատ մարդիկ անհետ կորել են։ Վարչության տվյալներով՝ «տուժել է 70 գյուղ, որոնցից 20-ը լիովին ավերվել է»։

Սուդանի իշխանությունների տեղեկացմամբ՝ մոտ 50 հազար մարդկանց տներ քանդվել են կամ վնասվել, քանդվել է 84 հորատանցք, կորել են 10 հազար գյուղատնտեսական կենդանիներ։ Վարչության տվյալներով՝ Սուդանում անձրեւներն սկսվելուց հետո հեղեղումները «քաոս են առաջացրել երկրի շատ մասերում», ընդ որում՝ բոլորից շատ տուժել են Հյուսիսային եւ Արեւմտյան Դարֆուրը, ինչպես նաեւ Նիլ նահանգը։

Ամբարտակի փլուզումից առաջ Սուդանում հեղեղումների հետեւանքով տուժել էր 317 հազար մարդ, 118 հազար հոգի ստիպված է եղել թողնել տները։ Մոտ 27 հազար տներ քանդվել են, 31 հազար տներ՝ վնասվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

2018թ.-ին աշխարհում զինված հակամարտությունների հետևանքով զոհված երեխաների ռեկորդային թիվը է գրանցվել. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար |panarmenian.net|

Փախստականների պաշտպանությունը չվերածվի «ապաստանի առևտրի». Միգրացիոն ծառայության պետը Ժնևում առաջարկել է բարեփոխել կոնվենցիան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.