ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Այգավանում տեղի ունեցած սպանությունից. քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի օգոստոսի 30-ին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածը։

Դեպքի վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ, ինչպես նաև գետնին հայտնաբերվել են սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են:

Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել ու վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև՝ դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։

Այդ, ինչպես նաև նախաքննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.