2024-ի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում, իսկ միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Բացման խոսքում նա նշեց․

«Վերջին տարիներին ՀՀ-ում պետության եւ պետականության ընկալման խոր փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխությունները հիմնված են «հայրենիքը պետությունն է» եւ «իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում։ Ա Ըստ այդ հայեցակարգերի՝ ՀՀ-ն ոչ թե որեւէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է, այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը։ Բարեկեցության եւ դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության, արդարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումնէ  եւ աշխատանքը՝ որպես ահմընդհանուր անելիք»։

Անդարադարձ կատարելով նաև տնտեսությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է։

«2024 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար, միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով, 2018թ․-ի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։ Սա կարեւորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018թ․ հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է՝ ինքնիշխան պետության եւ նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով։ Պիտի ընդգծեմ, որ միեւնույն ջանջի գործադրմամբ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության, ուսուցման, որակավորման ավելի բարձր մակարդակն է», – նշել է Փաշինյանը մինչ լրագրողների հարցերին պատասխանելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.