Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է խաղաղության պայմանագրի նախագծում

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որի ընթացքում հնչեց հարց, թե ինչու է բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, ինչու հայկական կողմը գնաց նման քայլի, արդյոք դա հերթական զիջումը չէ միջանցքի պահանջից չհրաժարվող Ադրբեջանական կողմին։

Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում այդպիսի մեկնաբանություն․ «Ճիշտն ասած հակառակ մեկնաբանությունն եմ լսել, կան մեկնաբանություններ, որ փորձ են անում դա ներկայացնել որպես մեծ անհաջողություն, կան մեկնաբանություններ, որ փորձ են անում ներկայացնել որպես մեծ հաջողություն։ Ամենակարեւոր սկզբունքները, որոնք այդ հարցի պատասխանը տալիս են, միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքներն են, որոնք պայմանագրի նախագծի մեջ արդեն իսկ արձանագրված են»

Ապա Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց է խաղաղության պայամանգրի նախագծի շուրջ տեղի ունեցող գործընթացներից և հայտնեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին նոր առաջարկ է ներկայացրել երեկ, պաշտոնական Բաքուն օբյեկտիվորեն չի հասցրել ծանոթանալ առաջարկի էությանը։ 

Առաջարկի էությունը Փաշինյանի խոսքով, հետեւյալն է․

«Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդվածի նախագիծ։ Դրանցից 13-ը լիարժեք համաձայնեցված են՝ ներառյալ նախաբանը, եւս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, եւ էդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ 

Մեր առաջարկի էությունն այս է․ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները եւ ձեւակերպումները եւ դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետեւ հենց ինքը կա նաեւ խաղաղության պայմանագիր, եւ ինչու ենք մենք դա հնարավոր համարում, որովհետեւ ըստ էության այնտեղ արձանագրված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, եւ, էսպես թե էնպես, մենք եւ երբեւէ որւեէ մեկը չի կարող ունենալ էնպիսի խաղաղության կամ որեւէ պայմանագիր, որ բոլոր հարցերը կարգավորի։

Մեր առաջարկի էությունը հետեւյալն է․ ինչ էս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել, վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներում կա մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս մշտական գոյություն ունեցող հարթակում քննարկել բոլոր հնարավոր հարցերը, որոնք կապված են խաղաղության պայմանագրի իրականցման հետ․ «Ենթադրվում է, որ այդ պայամանգրի ստորագրումից հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջեւ, ինչը լրացուցիչ պլատֆորմ կդառնա բոլոր հնարավոր հարցերը քննարկելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.