Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա: Պուտինը կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Ռուսաստանի և Մոնղոլիայի առաջնորդները բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։ Երկու երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ և կքննարկեն ռուս-մոնղոլական համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները։ Կրեմլի մամուլի ծառայությունից նշել են, որ բանակցություններից հետո նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Մոնղոլիան պետք է մերժի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան, եթե նա մտնի երկիր. այս մասին հայտարարել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտի 17-ին Պուտինի ձերբակալման օրդեր է տվել՝ պատերազմի ընթացքում Ուկրաինայի տարածքից երեխաների՝ Ռուսաստան ապօրինի տեղափոխման համար։

«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել և չձերբակալի նրան», – ասել է Human Rights Watch-ի միջազգային արդարադատության հարցերով ավագ խորհրդականը:

Ռուսաստանը խնդիր չունի Մոնղոլիայի հետ՝ կապված ՄՔԴ-ի որոշումների հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլին չի մտահոգում Մոնղոլիայի՝ ՄՔԴ-ի կողմ հանդիսանալը։ Պուտինի այցի բոլոր մանրամասները խնամքով նախապատրաստվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.