Մոնղոլիան մեկնաբանել է Պուտինին չձերբակալելու մասին մեղադրանքները |hetq.am|

hetq.am: Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի օրդերի հիման վրա չի ձերբակալելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ գտնվում է էներգետիկ կախվածության մեջ և չեզոքության քաղաքականություն է վարում: Այդ մասին Politico-ին հայտնել է այդ երկրի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ներմուծում է հարևան երկրներից:

«Այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար։ < … > Մոնղոլիան իր դիվանագիտական բոլոր հարաբերություններում միշտ պահպանել է չեզոքության քաղաքականություն»,- հավելել է նա։

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել էր Մոնղոլիա: Այս երկիրը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ է և դատարանի օրդերի հիման վրա պաշտոնապես պետք է ձերբակալեր Ռուսաստանի նախագահին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում անհանգստացած չեն Պուտինի՝ Մոնղոլիա այցից: Նրա խոսքով՝ Մոսկվան «հրաշալի երկխոսություն ունի Մոնղոլիայի մեր ընկերների հետ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.