ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Մոնղոլիան չձերբակալեց Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը (ԵՄ) քննադատել է Հռոմի ստատուտին միացած Մոնղոլիային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չձերբակալելու համար։

«ԵՄ-ն ափսոսում է, որ Մոնղոլիան՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միացած պետությունը, չի կատարել օրենքով նախատեսված իր պարտավորությունները», – ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Միջազգային քրեական դատարանի առջև ստանձնած պարտավորության համաձայն՝ Մոնղոլիան պիտի ձերբակալեր երկիր այցելած Վլադիմիր Պուտինին, ում 18 ամիս առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալելու միջազգային օրդեր տվեց՝ ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ մեղադրելով։

Սա Պուտինի առաջին ուղևորությունն էր ՄՔԴ անդամ երկիր այն բանից հետո, երբ դատարանը նրան ձերբակալելու հրաման տվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.