Կոբախիձեն անլուրջ է համարել Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարում Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանումը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Դա (խմբ.՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանումը) լուրջ չէ», – Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Կոբախիձեն ճեպազրույցում նաև հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին իրականում Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտեց սահմանադրությունը։ 

«Նա Վրաստանի նախագահը չէ: Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայց է ներկայացրել այնտեղ։ Եվ սա այն Սահմանադրական դատարանն է, որը հաստատել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա «Ազգային շարժման» աջակցությունն է», – հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Նախագահ Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել օրինագիծը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.