Պուտինը հերքել է Բաքվում Դուրովի հետ հանդիպման լուրը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հետ իր հանդիպման մասին տեղեկությունը:

«Մենք նրա հետ շփումներ երբեք չենք ունեցել, ինչո՞ւ պետք է հանդիպեինք Բաքվում։  Ես նույնիսկ չգիտեի, որ նա այնտեղ է»,- РБК-ի փոխանցմամբ՝ Արևելյան տնտեսական համաժողովի պանելներից մեկի ժամանակ հայտարարել է Պուտինը։ 

Պուտինն ընդգծել է, որ երբեք չի հրաժարվում բիզնեսի հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներից։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Դուրովի նկատմամբ Փարիզի գործողություններն «այնքան էլ հասկանալի չեն» և «ընտրովի բնույթ են կրում»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Բաքու էր այցելել օգոստոսի 18-19-ը՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նույն օրերին Բաքվում էր Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։

Բաքվից Փարիզ ժամանելուց հետո ֆրանսիական իրավապահ մարմինները ձերբակալել էին Դուրովին։ Մի քանի օր պահելուց հետո՝ ֆրանսիական դատախազությունը մի քանի հոդվածով մեղադրանք առաջադրեց նրան, այդ թվում՝ Telegram-ի միջոցով թմրանյութերի և մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար։

Օգոստոսի 28-ին, դատական հսկողության ներքո ու 5 միլիոն եվրո գրավի դիմաց, Դուրովն ազատ արձակվեց։ Նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, ու շաբաթական երկու անգամ նա պետք է ներկայանա ոստիկանություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.