Իրանի ԱԽ քարտուղարը մեկնել է Ռուսաստան, կքննարկի տարածաշրջանային հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ Ահմադիանը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն զարգացումներն, ինչպես նաև քաղաքական և տնտեսական հարցեր։

Օգոստոսի 5-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր Թեհրանում, նա Թեհրանից մեկնեց Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրում են, որ Ահմադիանը Ռուսաստանում կքննարկի նաև «Զանգեզուր միջանցքի» հարցը։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Իրանն էլ իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.