news.am: Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը երկկողման բաց է: Այս մասին ասաց մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներից մեկը: Գյուղի բնակիչների ճանապարհ փակելու հիմնական պատճառը եղել է այն, որ գյուղում ոռոգման ջուր չկա, որի հետևանքով գյուղացիների տնամերձ հողամասերը մնացել են անջուր, հողը ճաքճքել է, սածիլներն էլ չորացել են:
«Հաջորդ խնդիրն այն է, որ ամեն օր, պարբերաբար էլեկտրաէներգիան է անջատվում: Անմխիթար իրավիճակ է: Ճանապարհը արդեն բացել ենք, մարզպետը, համայնքապետը եկել են մեսզ հետ հանդիպման: Բայց թե հստակ ինչ են պայմանավորվել, չգիտեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։