Սահմանվում են սոցիալական ծառայության նոր տեսակներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում իրավական հիմքեր են ստեղծվում սոցիալական աջակցությունների ոլորտում բարեփոխումների համար: 

Սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծն ու հարակից 15 օրենքում փոփոխությունների փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

«Սա հիմնարար ռեֆորմի փաթեթ է, իրավական բոլոր հիմքերն է ստեղծում սոցիալական աջակցությունների ոլորտում բարեփոխումներն ապահովելու համար»,-ասաց Ժամակոչյանը:

Նա ներկայացրեց, որ նախագծով առաջարկվել են սահմանել և կարգավորել սոցիալական աջակցության ոլորտի, սոցիալական ծառայությունների նոր տեսակներ, օրինակ՝  ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը, սոցիալ-հոգեբանական օգնությունը, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը, սոցիալական պատրոնաժը, ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը, կենցաղային օգնությունը:

Սահմանվել է հրատապ արձագանք պահանջող իրավիճակ հասկացությունը և դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները:

Սահմանվել է, որ 2029 թվականից հետո սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սոցիալական աշխատանքի և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն ունեցող և հավաստագրված անձը: Ներդրվել է սոցիալական աշխատողների 3 տարին մեկ հավաստագրման ինստիտուտը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.