Գազալցակայաններում հաճախ հրաժարվում են անկանխիկ առևտրից. պատգամավորը հրավիրում է ՊԵԿ-ի ուշադրությունը |1lurer.am|

1lurer.am: Վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես հեղուկ գազալցակայաններում հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անել: Այդ մասին խորհրդարանում մտքերի փոխանակման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խնդրի վրա հրավիրելով ՊԵԿ-ի ուշադրությունը:

«Մարդիկ բանկային  քարտերը ներկայացնում են, պատճառաբանվում է, որ չի աշխատում քարտի սարքը, և դա տևում է 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս: Նույնիսկ անձամբ մի քանի անգամ զգուշացրել եմ, և զգուշացնելուց հետո հետևություններ չեն եղել: Եվ դա լինում է հատկապես այն ժամանակահատվածում, երբ բարձրանում են գազի գները: Երբ կտրուկ բարձրացում է լինում, տոտալ նկատվում է, որ բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով մեր քաղաքացիներին, որ այդ սարքերը չեն աշխատում:

Մարդիկ թող գիտակցեն, որ գողանում են մեր զինվորի, թոշակառուի գումարները, որոնք պետք է տրվեն:

Հարցս նաև ՊԵԿ-ին է վերաբերում: Խնդիրը կարող եք հանգիստ վերլուծել և տեսնել, որ մարդը, տնտեսվարողը 1 ամիս առաջ անկանխիկ առևտուրն արել է 1 միլիոնի, և մեկ էլ տեսնում եք, որ 1 ամիս ընդհանրապես չկա անկախիկ եղանակով առևտուր: Սա էլեկտրոնային տարբերակով մոնիթորինգ անելը շատ հեշտ է»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ խնդրին պետք է ՊԵԿ օպերատիվ մարմիններն արձագանքեն և համապատասխան վարույթներ հարուցեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|

Արմեն Խաչատրյանը՝ Սամվել Բաբայանի՝ քննիչ հանձնաժողովից հեռանալու մասին |factor.am|

Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.