Օդային տրանսպորտով ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ զգայուն ապրանքատեսակների՝ առանց թույլտվության արտահանումը պատասխանատվության կենթարկվի |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվություն կսահմանվի: Այդ մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

«Խնդիրն այն է, որ ցամաքային տեղափոխումների, արտահանումների դեպքում ունենք տարանցիկ հայտարարագրման համակարգ. խոսքը ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումներին է վերաբերում: Երրորդ երկրներ արտահանումների դեպքում ունենք հայտարարագրման ընթացակարգ: Քանի որ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման համակարգ, հետևաբար, չունենք այն պատասխանատվության միջոցները, որոնք կիրառելի են ցամաքային տրանսպորտով կամ երրորդ երկրներ տեղափոխելու դեպքում:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել պատասխանատվությունը, որը հետևյալ չափերով է լինելու՝ հարկի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը, և իրավախախտման կատարման պահին ապրանքի առկայության դեպքում՝ նաև [ապրանքի] բռնագրավմամբ:

Ներկայացվող նախագծով կվերացվի զգայուն ապրանքները ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ պետություններ առանց թույլտվությունների արտահանման հնարավորությունը»,- պարզաբանեց Մանուկյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նաև թվարկեց զգայուն ապրանքների ցանկը, որում ներառված են թվային ծրագրային կառավարմամբ մետաղային հաստոցները, բազային կայաններ, ստատիկ կերպափոխիչներ, ռադիոնավիգացիոն և հեռակառավարման սարքավորումներ և այլն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.