«Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել». ԻՀՊԿ |tert.am|

tert.am: Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրությունում, որը հրապարակվել է թելեգրամյան ալիքում:

«Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր վճռականությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել իր ազդեցությունը։

Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալու պատճառով Իրանի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունները:

«ԶԼՄ-ներում շրջանառվող զրպարտչական մեղադրանքներն իբրև թե տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության, ՀՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալիքների վերաբերյալ, իրականության հետ կապ չունեն»,- ասել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.