Ռուս-իրանական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել. Պուտինն՝ Իրանի ԱԽ քարտուղարին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինն՝ ընդունելով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։

«Բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն նոր նախագահ Մասուդ Փեզեշքիան համար», – ասել է Պուտինը՝ շեշտելով, որ Իրանի նախագահին սպասում են Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

«Կարծում եմ՝ մենք ժամանակ կգտնենք առանձին երկկող զրույցի համար», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Ըստ Կրեմլի՝ Պուտինը նաև նշել է, որ ուրախ կլիներ Փեզեշքիանին Ռուսաստանում տեսնել պաշտոնական առանձին այցով, որի շրջանակներում ակնկալում են ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր, որն էլ ռուս-իրանական հարաբերությունը կհասցնի ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։

«Մենք ունենք բազմաթիվ այլ թեմաներ, որոնք, անշուշտ, հետաքրքիր են և կարևոր թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.