Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ. ՆԳՆ ՓԾ

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, Նոր Նորք՝ 4, Նորք Մարաշ՝ 1 և Արարատի մարզում՝ 1։

Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։

Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։

Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 26 մարտական հաշվարկ, 7 օպերատիվ խումբ, 5 մոտոպոմպ, 99 փրկարարական ծառայող։

Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։

Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.