Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ կրակոցների հետևանքով կա զոհ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում գտնվող Wildberries ռուսական խոշորագույն առցանց խանութի գրասենյակի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Խանութի հիմնադիր, Ռուսաստանի ամենահարուստ կանանցից Տատյանա Բակալչուկն իր ամուսնուն է մեղադրել, նշելով, որ վերջինս փորձում է տիրանալ ընկերությանը։ Նրա խոսքով՝ Վլադիսլավ Բակալչուկը մի խումբ զինված մարդկանց հետ փորձել է մտնել գրասենյակ։ Նա իր հերթին նշում է, որ ժամանել է բանակցությունների համար, սակայն իր թիմի հետ ենթարկվել է հարձակման անհայտ անձանց կողմից։

Ընդհանուր առմամբ, կոնֆլիկտի արդյունքում ոստիկանություն է տարվել մոտ 30 մարդ, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.