hetq.am: Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին որոշեց Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղ գյուղից մոտ 1,5 հա և Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղից մոտ 1,6 հա հողամաս հատկացնել կրթահամալիրներ կառուցելու նպատակով։
Կրթահամալիրները ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող 300 դպրոցների շարքում։