ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը պատրաստ է արձագանքել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին. եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոյին:

«ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելումը»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ստանոն:

Համաձայն 2017 թվականին ստորագրված վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի՝ Վրաստանի քաղաքացիները կարող են տարվա մեջ մինչև երեք ամիս անցկացնել ԵՄ-ում՝ առանց վիզա ստանալու անհրաժեշտության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.