Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կիբեռանվտանգության ազգային համակարգման կենտրոնը որոշել է սահմանափակել Telegram մեսենջերի օգտագործումը պետական իշխանության մարմիններում, ռազմական ստորաբաժանումներում և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների (ատոմակայան, էներգետիկ ու տրանսպորտի ոլորտ) օբյեկտներում։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի Գերագույն ռադայից։

Ծառայողական սարքերի վրա մեսենջերի տեղադրման և օգտագործման արգելքը վերաբերում է պետական իշխանության մարմինների աշխատակիցներին, զինծառայողներին, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատողներին ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ձեռնարկություններին:

Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։ 

Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար:

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը:

Ուկրաինայում Telegram-ի արգելքի շուրջ քննարկումները վաղուց են սկսվել։ Այս որոշման կողմնակիցները մեսենջերը խոցելի են համարում, իսկ Կիրիլ Բուդանովն այն անվանել է ազգային անվտանգության սպառնալիք: Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Գերագույն ռադայի պատգամավորները մշակել են մեսենջերի աշխատանքը կարգավորելու մասին օրինագիծ, սակայն դրա վերջնական տարբերակը դեռևս չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.