Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առիթով

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով․

«Այսօր Հայաստանի Անկախության տոնն է, անկախություն, որը սերունդներ էին երազել, որի համար սերունդներ են նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։

33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության:
Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը:
Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ` անցյալը արժևորելով, ներկայի իրողությունները հստակ գիտակցելով և ապագայի տեսլական ունենալով…», – նշված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.