Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ ընտրությունների կեղծվելու դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանի 30 անդամներ կոչ են արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Նրանք իրենց փաստարկները ներկայացրել են ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին ուղղված նամակում:

«Վրաստանի ընտրությունները կլինեն ժողովրդավարության և եվրոպական արժեքների նկատմամբ երկրի հավատարմության վճռական փորձություն… Այս ընտրությունները Վրաստանի համար միայն ներքին խնդիր չեն, դրանք առանցքային կետ են ԵՄ-ի հարաբերություններում իր արևելյան գործընկերների հետ, հատկապես հաշվի առնելով ԵՄ-ի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը տարածաշրջանում ազդեցության համար», – ասվում է նամակում:

Վրաստանի իշխող կուսակցությունը, ի պատասխան, նախապես հայտարարում է, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին կստանա ավելի քան 60 տոկոս ձայն, իսկ ծրագրված ընտրակեղծիքների մասին լուրերը, ըստ «Վրազական երազանք»-ի, տարածվում են ընդդիմության կողմից։

Վրաստանում ԵՄ դեսպանը երեկ ասել է, որ Եվրամիությունը կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր չեղարկումը, եթե ընտրություններն «ազատ և արդար չլինեն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.