Անդորրայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Թանգարանի շնորհիվ նաև ծանոթացա այս երկրի պատմությանը: Կարող եմ ասել, որ Անդորրայի Իշխանապետությունն ու Հայաստանն ինչ-որ տեղ ունեն պատմական ավանդույթներ և նմանություններ»,- գրել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.