Մաթեմատիկան, ծրագրավորումն ու բասկետբոլը 12-ամյա Լևոնի սիրելի զբաղմունքներն են: Նա երազում է բժիշկ դառնալ։ Լևոնը #փոքրումեծ հարցեր ունի մաթեմատիկայի չլուծված խնդիրների, անվերջության մասին պատկերացումների և ոչ ակնհայտ լուծումների վերաբերյալ։ Այս հարցերի պատասխանները գտնելու գործում Լևոնին օգնում է Կենսաինֆորմատիկայի ինստիտուտի կրտսեր հետազոտող Լուսինե Ադունցը, որը զբաղվում է կիրառական մաթեմատիկայով և Լևոնի նման սիրում է հետաքրքիր խնդիրներ լուծել։
Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։
Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։
Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
– բացահայտելու գիտության գաղտնիքները,
– հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
– մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։