Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի կապերն ավելի կզարգանան |1lurer.am|

1lurer.am:Նյու Յորքում ՄԱԿ 79-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրի հարաբերությունները, Մերձավոր Արևելքում իրավիճակը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Էրդողանն ընդգծել է Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի ագրեսիայի դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը։ Նախագահները նաև համաձայնել են ընդլայնել երկկողմ գործակցությունը: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկայում Անկարա-Թեհրան կապերն ավելի կզարգանան։

Փեզեշքիանն էլ շեշտել է, որ իսլամական երկրների պայծառ ապագայի համար անհրաժեշտ է միասնական լինել:

«Տարածաշրջանում ընդհանուր շուկայի ստեղծումը, ինչպես նաև գիտական, տնտեսական կապերի զարգացումը կարող է ամբողջ աշխարհին ցույց տալ իսլամական աշխարհի մեծությունը»,- նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ Գազայի հատվածում կատարվող հանցագործությունները կրկնվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.