Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը, քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը՝ հավելելով, որ երկկողմ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված նիստ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ոլորտների բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ։

Հաղորդվում է, որ նախարար Հասանովը նաև առանձին հանդիպումներ է ունեցել թուրքական ռազմական արդյունաբերության առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, «վստահություն հայտնել, որ համատեղ ռազմատեխնիկական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն երկու եղբայրական երկրների պաշտպանունակությունը»։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել, դրանց բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.