Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների վրա. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ում հայտարարել է, թե տեղեկություններ է ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել Ուկրաինայի միջուկային օբյեկտների՝ ատոմակայանների և ենթակառուցվածքների վրա՝ դրանք էներգացանցից անջատելու համար:

Այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ Զելենսկին նշել է, որ վերջերս «հետախուզության կողմից ևս մեկ անհանգստացնող զեկույց է ստացել», որի համաձայն Ռուսաստանը օգտագործում է արբանյակներ՝ Ուկրաինայի ատոմային ենթակառուցվածքների մասին պատկերներ և մանրամասն տեղեկություններ հավաքելու համար:

«Ցանկացած հրթիռային կամ անօդաչու սարքի հարված, էներգետիկ համակարգում ցանկացած լուրջ միջադեպ կարող է հանգեցնել միջուկային աղետի, և այդպիսի օր երբեք չպետք է լինի», -ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ Մոսկվային պետք է հասկացնել տալ, ինչը «մասամբ կախված է ագրեսորի վրա ճնշում գործադրելու ձեր վճռականությունից»։

«Եթե, Աստված չանի, Ռուսաստանը միջուկային աղետ առաջացնի մեր ատոմակայաններից մեկում, ճառագայթումը չի ճանաչելու պետական սահմաններ», – Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա վեհաժողովի ժամանակ հավելել է Վլադիմիր Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.