Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է «Libra Group»-ի նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ. քննարկել են համատեղ ծրագրերի հարցը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։

Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.