Ուկրաինական, մերձավորարևելյան և Սուդանում ճգնաժամերը գերակշռում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:

Ուկրաինայում պատերազմը, Սուդանի հումանիտար ճգնաժամը և Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև սրացումը գերակշռում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի երկրորդ օրը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել ծնկի բերել Կիևին ռազմի դաշտում ու նոր ուղիներ է փնտրում Ուկրաինային վնասելու համար, ներառյալ՝ ձմռանն ընդառաջ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելը:

«Այսպես է Պուտինը պատրաստվում ձմռանը՝ հույս ունենալով տառապանքի ենթարկել միլիոնավոր ուկրաինացիների։ Պուտինը ցանկանում է այս ձմռանը թողնել նրանց մթության ու ցրտի մեջ՝ ստիպելով Ուկրաինային տառապել ու հանձնվել»,- ասել է Զելենսկին։

ՄԱԿ-ում քննարկվող հաջորդ թեման մերձավորարևելյանն է, և բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ կոչ են արել զինադադար հաստատել Լիբանանում ու Գազայի հատվածում:

Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «Մերձավոր Արևելքում ինտենսիվ կերպով աշխատում ենք մի շարք գործընկերների հետ՝ Լիբանանում լարվածությունը թուլացնելու և հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու նպատակով, ինչն օգտակար կլինի բոլոր շահագրգիռ կողմերին»:

ՄԱԿ-ի համաձայն՝ մոտ 100 հազար լիբանանցիներ տեղահանվել են այս շաբաթ՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած ինտենսիվ ավիահարվածների հետևանքով: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ չորեքշաբթի առնվազն 51 լիբանանցի է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Իսրայելը հայտարարել է, որ խոցել է «Հեզբոլլահի» արձակած հրթիռը, որն ուղղված էր Թել Ավիվին:

Փարիզի առաջարկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ուշ երեկոյան արտահերթ նիստ է գումարել:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն հայտարարել է. «Չպետք է պատերազմ լինի Լիբանանում։ Լիբանանում պատերազմ չի կարող լինել: Ահա, թե ինչու կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել սրացումը Լիբանանում, իսկ «Հեզբոլլահը» պետք է դադարեցնի հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ: Բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման քայլերին, կոչ ենք անում դադարեցնել այդ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.