Պուտինը լավ գիտի՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու. Լեհաստանի նախագահ |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա գեներալները լավ գիտեն, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու։ Այս մասին TVN-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Դուդան մեկնաբանում էր Պուտինի հայտարարությունը, որում նա սպառնացել էր միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի վրա որևէ զանգվածային հարձակում լինի։

Լեհաստանի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններում ոչ մի նոր բան չկա։

«Եթե սրան նայենք հանգիստ և առանց խուճապի, ապա պետք է պարզ լինի. նա կրկնում է այն, ինչ երկար տարիներ ամրագրված է ռուսական ռազմական դոկտրինում, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում, իհարկե, միջուկային զենքը Ռուսաստանին սպառնացող վտանգի դեպքում: Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինն իր գեներալների պես գիտի, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է… Նրանք երբեք իրենց չեն ազատի այդ պատասխանատվությունից, եթե միջուկային զենք օգտագործեն… Աշխարհը երբեք չի ների նրանց դրա համար»,- ասել է Դուդան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.