ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4918 անձ: Այս պահի դրությամբ նրանցից 3226-ին քաղաքացիություն է տրվել։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերող՝ Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ այս մասին ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։ 

Դավթյանը տեղեկացրեց, որ 83 անձ դիմումը հետ է վերցրել։  Նա նաև նշեց, որ վերջին թարմացված տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 359 քաղաքացի, որից 30 հազար 306-ն անչափահաս են։ 

«2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` ժամանակավոր պաշտպանության դիմումների  թիվը կազմում է 112 հազար 233»,- եզրափակեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.