Բաքուն կոշտ քննադատություն է հնչեցնում պաշտոնական Բրյուսելի հասցեին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն կոշտ քննադատություն է հնչեցնում պաշտոնական Բրյուսելի հասցեին, Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի և Հայաստանի կողմից զենք գնելու փորձերի մասին Եվրամիության պաշտոնյայի հայտարարությունները որակում «կողմնակալ», «անհիմն», «անընդունելի»։

«Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի և Հայաստանի ռազմականացման մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության խոսնակ Պիտեր Ստանոյի արտահայտած կարծիքները միանգամայն անհիմն են և անընդունելի. Վճռականորեն մերժում ենք ԵՄ պաշտոնյայի կողմից Ադրբեջանի նախագահի հայացքների սխալ և բացահայտ կողմնակալ մեկնաբանությունը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակը ի թիվս այդ հայտարարությունների նաև շեշտել է՝ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին։

«Պնդումները, թե Ադրբեջանի համաձայնությամբ ստեղծված և առանց որևէ հիմնավորման ընդլայնված առաքելությունը, իբր, դեր է խաղում տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ցույց են տալիս, թե ինչպես են չարաշահում այդ առաքելությունը», – նշել է Հաջիզադեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.