Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք COP29-ից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծում կստանա: 

Այս մասին Քսավիե Բետելն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում: 

«Առաջիկայում սպասվում է COP29-ը Բաքվում, և կարծում եմ, որ դա մեզ համար շատ կարևոր պահ է լինելու։ Այսօր մենք ունենք հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես հույս ունեմ, որ այն կլուծվի COP29-ից առաջ։ Եկեք դա անենք, եկեք հանձնառություն վերցնենք խաղաղության համար: Եկեք ցույց տանք, որ կարող ենք հպարտանալ Բաքու այցելելով, և այն արդյունքներով, երբ բոլորը երջանիկ կլինեն, որ հակամարտություն չկա ու այն չի վերսկսվելու, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- առաջարկել է Բետելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.