Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներին Լիբանանից |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանը որոշել է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։

«Իրավիճակը Լիբանանում շատ լարված է։ Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել։ Մեր առնվազն տասնյակ քաղաքացիներ սպասում են երկիր վերադառնալուն։ Նրանք Լեհաստան կժամանեն առաջիկա օրերին»,- ասել է Վրոնսկին։

Նա հավելել է, որ խոսքը Լիբանանում տեղակայված լեհերի կազմակերպված խմբերի մասին չէ։ «Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատում են այնտեղ, ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով»,- պարզաբանել է Վրոնսկին:

Նա նշել է, որ Լիբանանից տարհանումը դեռևս հնարավոր է ավիաընկերությունների թռիչքներով։ «Մեկնում դեռևս հնարավոր է, քանի որ դեռ կան չարտերային չվերթներ, թեև ավիաընկերությունների մեծ մասն արդեն դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.