Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, սակայն վետո չի դրել դրա վրա՝ փաստաթուղթը վերադարձնելով խորհրդարան: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։

 
«Նախագահը չի ստորագրել օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան։ Դա նախատեսված է մեր օրենսդրությամբ»,- պարզաբանել Է վարչակազմի ներկայացուցիչը։
Վրաստանի օրենսդրության համաձայն, եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտագործում վետոյի իր իրավունքը, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին հաստատել է օրինագիծը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, սեռափոխությունը և սահմանափակումներ է սահմանում ամուսնության, որդեգրման և բժշկական վիրահատությունների հարցերում: Օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում արգելքի խախտման համար, այդ թվում՝ մինչև չորս տարի ազատազրկում։
Փաստաթուղթը նաև տուգանքներ է սահմանում ուսումնական հաստատություններում և լրատվամիջոցներում ԼԳԲՏ քարոզչության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.