2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավուներերի պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին են զանգահարել Համլետ Գևորգյանն ու Աղասի Ադամյանը և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանը Նոր Նորը վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ինքնակամ կառուուցների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել:
Բողոք ներկայացրած անձանց պնդմամբ’ Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում խախտվում են իրենց իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:
ՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է․
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցները ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման հետևանքով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մշակելով ու իրացնելով անհրաժեշտ կառուցակարգեր,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում իրավունքի նման խախտումները բացառելու ուղղությամբ։
Մանրամասները՝ այստեղ: