Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հիմնախնդրի լուծմանն առնչվող նախագիծ է քննարկվել ԱԺ-ում

ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել  հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը, Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը: Պատգամավորներն անդրադարձել են գործադիրի համապատասխան գերատեսչությունների, մասնավորապես՝ Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունների հիմնական դիրքորոշումներին, առաջարկվող կարգավորումների վերաբերյալ դիտողություններին և առաջարկություններին: Հիմնական հարցերում ձեռք է բերվել համաձայնություն և նախագծերում համապատասխան փոփոխություններ անելու պայմանավորվածություն:

Պատգամավոր Մերի Գալստյանը նշել է, որ ուսումնասիրվել է մի շարք երկրների հաջողված փորձը, համաձայն որի՝ թափառող կենդանիների, մասնավորապես, շների հետ կապված հիմնախնդրի լուծումը նշված երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր և բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների, ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության և փուլային կիրարկման պարագայում: Պատգամավորն ընդգծել է միջազգային լավագույն փորձի և կենդանիների բարեկեցության մարդասիրական հիմնարար սկզբունքներին համահունչ օրենսդրություն ունենալու կարևորությունը:

Նախագծերի համահեղինակ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հավելել է, որ հատկապես մարզերում թափառող կենդանիների հիմնահարցի լուծումը խիստ արդիական է՝ վկայակոչելով  տարբեր գերատեսչություններց ստացած վիճակագրական տվյալները թափառող կենդանիների կողմից հասցված վնասի և դրանցով պայմանավորված առողջապահական ծախսերի մասով:

Ազգային ժողովի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանը ներկայացրել է որոշ իրավական կարգավորումների փոփոխությունները՝ ի պատասխան գործադիրի դիտարկումների, ինչպես նաև առաջարկվող որոշ օրենսդրական պահանջները մեկնաբանելու մոտեցումներն ակնկալվող իրավակիրառ պրակտիկայում:

Քննարկված և համաձայնեցված կետերով համապատասխան փոփոխություններ կարվեն նախագծերի փաթեթում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.