Վրաստանի նախագահի նկատմամբ կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսվի |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ, ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես նախորդ անգամ, իմպիչմենթի պատճառ են դարձել նախագահի արտասահմանյան (Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա) այցերն՝ առանց կառավարության թույլտվության, որով նա «խախտել է երկրի Հիմնական օրենքը»։

Պապուաշվիլին ասել է, որ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը, նոր խորհրդարանը նրան կհեռացնի պաշտոնից։ Գործող խորհրդարանում «Վրացական երազանքը» չունի անհրաժեշտ թվով ձայներ՝ ընթացակարգն ավարտելու համար։

Վրաստանի նախագահին պաշտոնանկ անելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 100 ձայն։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 պատգամավոր, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ 56։ Անցյալ անգամ իմփիչմենթ տեղի չունեցավ, քանի որ դրա օգտին քվեարկել էր ընդամենը 86 պատգամավոր։

«Էխո Կավկազ»-ը հիշեցնում է, որ այսպես թե այնպես Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետն ավարտվում է խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կկայանան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։

Սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.