«Դոմուս»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան

«Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան։ Այս մասին լագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Նարեկ Սարգսյանի խոսքով, ովքեր եղել են ներսում, դուրս են եկել։ Հրդեհվում է 2500-3000 քմ տարածք, այրվում է կահույք, շինանյութ և տեխնիկա: Այս պահին հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն էլ հայտնել է, որ  հրդեհը մեկուսացվել է։ Նրա խոսքով՝ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել․ «Ըստ աշխատակիցների, նախնական տեղեկությամբ, հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքից․ հոսանքն անջատվել, միացել է, ապա հրդեհ է առաջացել։ Աշխատակիցները փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, հետո զանգահարել են փրկարար ծառայություն»։

Կամո Ցուցուլյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.