Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
 
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ:
 
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են համապատասխան փաստաթղթերը, կատարվել է դիակի արտաքին զննություն, փորձագետների մասնակցությամբ վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաթմրաբանական փորձաքննություններ։
 
Հարցաքննվել են ինչպես դեպքի օրը, այնպես էլ՝ դրանից առաջ կրակային դիրքում ծառայություն իրականացրած զինծառայողները։
 
Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ դեպքի իրական հանգամանքները և վարույթի համար այլ նշանակություն ունեցող տեղեկություններ ձեռք բերելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.