ԵՄ-ն կասեցնում է Վրաստանին ավելի քան 120 մլն եվրոյի օգնությունը |factor.am|

factor.am: Եվրամիությունը սառեցրել է Վրաստանին տրամադրվող ընդհանուր 121,3 միլիոն եվրոյի չափով օգնությունը՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով: Այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հրապարակած տվյալները։

Դրանց համաձայն՝ ԵՄ-ն դադարեցրել է 2022 թվականից Վրաստանին 12 միլիոն եվրոյի, 2023 թվականից՝ 72 միլիոն եվրոյի, 2024 թվականից՝ 37,3 միլիոն եվրոյի հատկացումը (տարբեր տարիների գումարներ, քանի որ հատկացումը չի կատարվում նույն տարում, երբ որոշումը կայացվում է):

Այդ միջոցները կասեցվել են՝ «ի պատասխան ժողովրդավարական չափանիշների հետաձգման», մասնավորապես, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որի թիրախը Վրաստանի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են, ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը փաստացի կասեցնում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.