Իրավիճակը արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք․ Քյարամյանը՝ պատերազմի պարտության պատճառների քննության մասին |news.am|

news.am: Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է, գրեթե վերջնական փուլում ենք գտնվում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները։

«Բոլոր ուղղություններով, մեր տեսանկյունից, ունենք իրական պատկեր։ Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերը ավարատել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,- ասել է Քյարամյանը:

Նա նշել է, որ հարցին վերաբերել են նաև՝ կարևորելով վարույթների պատմական արժեքն ու օբյեկտիվ անդրադառնալով դրվագներին։

«Կան բազմաթիվ վարույթներ դատարաններում, չեմ հետեւել, թե ինչռժիմով են քննվում, ենթադրում եմ, մի մասը փակ ռեժիմով կքննվի, որովհետեւ տարբեր աստիճանի գաղտնիքներով առնչություն կլինի, դատավարությունները ընթանում են»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Արգիշտի Քյարամյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Չեմ բացառում, որ կնշանակվեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար. Արգիշտի Քարամյան |tert.am|

Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.