Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ երկրում հանցավորության մակարդակի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը եղել է նախկինում։ 

«ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է»,- 

Հայաստանում հանցավորության մակարդակի վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև  հայտարարված համաներումները, քանի որ կատարված վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ։   

«Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականի ընթացքում համաներված 4.976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1.152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական` սպանության և սպանության փորձի, 3-ական` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, այդ թվում՝ 33-ը` բնակարանային և այլն։ 

Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում 1․521 նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 1․980 հանցագործության դեպք (2019թ.` 337, 2020թ.` 242, 2021թ.` 531, 2022թ.` 562, 2023թ.` 310)»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ  ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.