Ալիևի օգնականը հայտարարել է, թե COP29-ից առաջ «արշավ է իրականացվում Ադրբեջանի դեմ» |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերվ օգնական Հիքմեթ Հաջիևն ամերիկյան Newsweek ամսագրում հոդված է հրապարակել՝ ադրբեջանական քարոզչական թեզերով արձագանքելով COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների մտագոհություններին ու քննադատություններին, որոնք «Արևմուտքում Բաքվի դեմ սկսված արշավ» է անվանել։

Իր հոդվածում Հաջիևը նշել է, թե Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում վերջին երեք տարիների ընթացքում ավելի շատ արդյունքներ են գրանցվել, քան միջազգային դերակատարների մասնակցությամբ բանակցություններում։ Ըստ նրա՝ խաղաղությունը փաստացի իրականություն է դարձել, սակայն դեռևս լուրջ խոչընդոտներ կան, որոնցից մեկը «Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում Ղարաբաղի տարածաշրջանը միացնել Հայաստանին»։ «Երկրորդ՝ մեզ մտահոգում է Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ ռազմականացումը։ Նմանապես, մենք անբարոյական ենք համարում դաշտային հրամանատարներին ազատ արձակելու կոչերը, որոնք նողկալի հանցագործություններ են կատարել ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ»,- գրել է Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան գրել է, թե «կան մի քանի Հայաստաններ՝ պաշտոնական կառավարությունը, քաղաքական ընդդիմությունն ու Սփյուռքը», որոնք, իբր, «COP29-ի նախօրեին միավորել և հարձակվել են Ադրբեջանի վրա՝ արշավ իրականացնելով Բաքվի դեմ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.