Եվրամիությունը փոխում է ապաստանի տրամադրման քաղաքականությունը |1lurer.am|

1lurer.am: ԵՄ երկրները ձգտում են «վճռական գործողությունների»՝ արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ Բրյուսելում հրապարակված ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի միգրացիոն բաժնում ասվում է, որ Եվրամիությունը «կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել բոլոր մակարդակներում»՝ հեշտացնելու և արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։

ԵՄ առաջնորդները նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պայքարելու ներգաղթի քաղաքական շահագործման դեմ և պաշտպանելու ԵՄ արտաքին սահմանները «բոլոր մատչելի միջոցներով՝ հարգելով եվրոպական և միջազգային իրավունքը»։ Հռչակագրում ընդգծվում է, որ չպետք է թույլ տալ Ռուսաստանին, Բելառուսին և այլ երկրների «չարաշահել մեր արժեքները, ներառյալ ապաստանի իրավունքը, և խարխլել մեր ժողովրդավարությունները»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ «անօրինական միգրացիան պետք է կրճատվի»։ Միևնույն ժամանակ, ըստ Շոլցի, ԵՄ-ն պետք է բաց մնա որակավորում ունեցող աշխատուժի անհրաժեշտ ներգաղթի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.